Ժոզե Մոուրինյո. Մատիչը «Մանչեսթեր Յունայթեդի» ու Մոուրինյոյի խաղացողն է
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է «Չելսիի» կիսապաշտպան Նեմանյա Մատիչի տրանսֆերը:
«Նեմանյան՝ «Մանչեսթեր Յունայթեդի» ու Ժոզե Մոուրինյոյի խաղացողն է:
Նա ներկայացնում է այն ամենն, ինչ մենք ցանկանում ենք տեսնել ֆուտբոլիստի մեջ. չեզոքությունը, հետևողականությունը, ամբիցիաները, թիմային խաղը:
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Մատիչին՝ մեզ միանալու նրա ցանկության համար, քանի որ առանց դրա նա այստեղ չէր լինի:
Վստահ եմ, որ մեր խաղացողներն ու երկրպագուները կսիրեն նրան: Բարի գալուստ, մեր նոր համար 31», ասել է պորտուգալացին: