Պաշտոնական. Մատիչը դարձավ «Չելսի»-ի խաղացող
                        «Բենֆիկա»-ի սերբ  կիսապաշտպան  նեմանյա Մատիչը դարձավ «Չելսի»-ի խաղացող, հայտնում է լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը: Կողմերի միջև կնքվել է հինգ ու կես տարվա պայմանագիր: «Բենֆիկա»-ի պաշտոնական կայքում նշվում է, որ սերբ խաղացողի  տրանսֆերի համար «Չելսի»-ին պորտուգալական ակումբին վճարել է 25 մլն եվրո:
Հիշեցնենք, որ Մատիչը 2009-2011 թթ հանդիսացել է «Չելսի»-ի խաղացող, սակայն այդպես էլ չկարողանալով ամրապնդվել թիմի մեկնարկային կազմում և տեղափոխվեց «Բենֆիկա»:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

