19000 դիտում
20:05 31-07-2017
Դեպի Թբիլիսի ամերիկյան տանկեր են են շարժվում՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի «Արժանի գործընկեր» զորավարժություններին
Ամերիկյան ռազմատեխնիկան Վրաստանի արևմտյան մասով ուղղվում է Թբիլիսի` «Արժանի գործընկեր-2017» բազմազգ զորավարժություններին մասնակցելու համար: Այդ մասին հայտնում է ria.ru-ն:
Զորավարժությունները մեկնարկել են նախօրեին Վազիանիի ռազմական պոլիգոնում: Դրանց մասնակցում է 2,8 հազար զինվորական ՆԱՏՕ-ի ութ անդամ երկրից և գործընկեր երկրներից, այդ թվում՝ Հայաստանից: Զորավարժությունները կտևեն մինչև օգոստոսի 12-ը:
Զորավարժություններին հետևելու նպատակով այսօր Թբիլիսի է ժամանել նաև ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը: Վրաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ այս տարի զորավարժությունները նախորդ տարիների զորավարժություններից ավելի մասշտաբային և դինամիկ են լինելու: Դրանց մասնակցում է ժամանակակից ամերիկյան և եվրոպական տեխնիկա, որն օրերս ժամանել է Փոթի:
«Դեպի Թբիլիսի ճանապարհին ամերիկյան Abrams տանկերը և M2 Bradley և Stryker հետևակային մարտական մեքենաները կանգնել են երկրի չորս խոշոր քաղաքներում: Տեղի բնակչությունը հնարավորություն է ունեցել մոտիկից տեսնել ներկայացված տեխնիկան: Տեխնիկան շարունակում է շարժվել մայրաքաղաքի ուղղությամբ»,- հայտնել է վրացական «Առաջին ալիքը»:
«Ռուսթավի-2» հեռուստաընկերության տվյալներով՝ բացի ամերիկյանից՝ Վրաստան է ժամանել նաև գերմանական տեխնիկա, սակայն գերմանական GTK Boxer զրահապատ մեքենաները Թբիլիսի են տեղափոխվել գնացքով:
«Արժանի գործընկեր» զորավարժությունները Վրաստանում անցկացվում են արդեն 3-րդ անգամ: Այս տարի դրանց մասնակցում է ավելի քան 2.800 զինծառայող՝ ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Թուրքիայից, Սլովենիայից, Վրաստանից, Ուկրաինայից և Հայաստանից: Հայաստանից զորավարժություններին մասնակցում է 40 զինծառայող:
Նմանատիպ նյութեր
18158 դիտում
17:36 30-07-2017
Հայոց բանակի 40 զինծառայող մասնակցում է ՆԱՏՕ-ի «Արժանի գործընկեր-2017» զորավարժություններին
2410 դիտում
21:07 01-08-2018
Վրաստանում ՆԱՏՕ-ի գործընկեր երկրների բազմազգ զորավարժություններին մասնակցում է նաև Հայաստանը
Այս բաժնից
955 դիտում
21:52 24-12-2024
Իսրայելը խնդրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ գումարել Եմենի հութիների հարձակումների առնչությամբ
934 դիտում
21:16 24-12-2024
Ամստերդամում դատապարտվել են իսրայելցի երկրպագուների վրա հարձակված անձինք
1837 դիտում
20:23 24-12-2024
Վաշինգտոնն արձագանքեց Հայաստանին զինելու մասին Ալիևի մեղադրանքներին