Վրաստանում ՆԱՏՕ-ի գործընկեր երկրների բազմազգ զորավարժություններին մասնակցում է նաև Հայաստանը
Թբիլիսիի մոտակայքում գտնվող Վազիանի ռազմաբազայում մեկնարկել են ՆԱՏՕ-ի «Վեհանձն գործընկեր 2018» (Noble Partner- 2018) բազմազգ զորավարժությունները: Հաղորդում է aliq.ge-ն։
Օգոստոսի 1-ից մինչև 15-ն անցկացվող վարժանքներին մասնակցում են ՆԱՏՕ-ի անդամ և դաշինքի գործընկեր 13 երկրներ՝ այդ թվում Թուրքիան, Ադրբեջանը, Հայաստանը։
Թբիլիսիում են անդամ և գործընկեր երկրների ավելի քան 3000 զինվորականներ, որոնցից շուրջ 2․5 հազարը վրացիներ ու ամերիկացիներ են։ Հայաստանը մասնակցում է 4 հոգանոց սպայական կազմով։