18197 դիտում
17:36 30-07-2017
Հայոց բանակի 40 զինծառայող մասնակցում է ՆԱՏՕ-ի «Արժանի գործընկեր-2017» զորավարժություններին
Վրաստանում պաշտոնապես մեկնարկել են ՆԱՏՕ-ի «Արժանի գործընկեր-2017» (Noble Partner-2017) զորավարժությունները:
Զորավարժությունների բացմանը հնչել է նախ Վրաստանի, ապա և մասնակից մյուս երկրների օրհներգերը: Սա Վրաստանում երրորդ «Noble Partner» զորավարժություններն են, և այս տարի դրանք լինելու են ամենածավալունը: Այս մասին հայտնում են վրացական ԶԼՄ-ները:
Զորավարժությունների ընթացքում կօգտագործվեն գերմանական «Բոքսեր» զրահամեքենաները, ամերիկյան «Աբրամս» տանկերը, ինչպես նաև՝ «Բրեդլի» և «Սթայքեր» հետևակի մարտական մեքենաները:
Սա 3-րդ անգամ է, որ Վրաստանում անցկացվում են ՆԱՏՕ-ի «Արժանի գործընկեր» զորավարժությունները: Այս տարի զորավարժություններին մասնակցում են 8 երկրի՝ Հայաստանի, Վրաստանի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Թուրքիայի, Սլովենիայի և Ուկրաինայի զինված ուժերի ավելի քան 2800 զինվորականներ:
Մասնավորապես՝ Վրաստանից մասնակցում է 1047 զինծառայող, ԱՄՆ-ից՝ 1421, Հայաստանից՝ 40, Մեծ Բրիտանիայից՝ 160, Գերմանիայից՝ 67, Սլովենիայից՝ 37, Թուրքիայից՝ 3, Ուկրաինայից՝ 30: Այս մասին տեղեկացնում է Վրաստանի պաշտպանության նախարարությունը:
Զորավարժություններն անցկացվելու են Թբիլիսիի մոտակայքում Վազիանի ռազմակայանում. ռամական պոլիգոնում, ավիաբազայում, ինչպես նաև Նորիոյի մարզական կայանում:
Նմանատիպ նյութեր
19036 դիտում
20:05 31-07-2017
Դեպի Թբիլիսի ամերիկյան տանկեր են են շարժվում՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի «Արժանի գործընկեր» զորավարժություններին
2446 դիտում
21:07 01-08-2018
Վրաստանում ՆԱՏՕ-ի գործընկեր երկրների բազմազգ զորավարժություններին մասնակցում է նաև Հայաստանը
Այս բաժնից
793 դիտում
20:29 28-01-2025
Հարավային Կորեայի Բուսանի օդանավակայանում ինքնաթիռի պոչը բռնկվել է թռիչքից առաջ. կան տուժածներ
1264 դիտում
18:25 28-01-2025
Հայաստանի հետ սահմանին ադրբեջանական նոր օդանակավակայանը կշահագործվի այս տարի. Ալիև
802 դիտում
15:15 28-01-2025
Սերբիայի վարչապետը հրաժարական է տվել