Նեյմարը Կատարից կարող է 300 մլն եվրո ստանալ և «Բարսելոնայից» ետ գնել պայմանագիրը
«Բարսելոնայի» հարձակվող Նեյմարը մոտ ժամանակներս պայմանագիր կկնքի Qatar Sports Investment հիմնադրամի հետ:
Կատարի թագավորական ընտանիքի այս հհիմնադրամը ներդրումային խումբ ունի, որին պատկանում է նաև ՊՍԺ-ն:
25-ամյա բրազիլացին կդառնա 2022-ին Կատարում կայանալիք աշխարհի առաջնության դեսպանը և դրա համար կստանա 300 մլն եվրո:
Եթե «Բարսելոնան» ու ՊՍԺ-ն չկարողանան Նեյմարի տրանսֆերի շուրջ պայմանավորվածություն ձեռք բերել, ապա խաղացողը կարող է ինքնուրույն ետ գնել իր պայմանագիրը կատալոնացիներից 222 մլն եվրոյով: