Թուրքիայում բրիտանացի է ձերբակալվել, ով կասկածվում է ահաբեկչություն կազմակերպելու մեջ
                        Թուրքիայում նախկին բրիտանացի զինվորական է ձերբակալվել, ով կասկածվում է ահաբեկչություն կազմակերպելու մեջ: Այդ մասին գրում է РИА Новости-ն:
Ինչպես հայտնում է աղբյուրը` ձերբակալվածը կռվել է «Իսլամական պետություն» խմբավորման դեմ` քրդերի կողմից:
23-ամյա տղամարդու հետ ձերբակալել են նաև Բուլղարիայի 2 քաղաքացու: Վերջիններս մայր և որդի են: Կինն ավելի ուշ ազատ է արձակվել: 
Թուրքիայի ոստիկանությունը հետաքննություն է սկսել:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

