Սիդնեյում ահաբեկչություն կազմակերպելու մեղադրանքով մարդիկ են ձերբակալվել
Ավստրալիայի ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի վարչության տվյալներով` Սիդնեյում հարձակումներ կազմակերպելու մեղադրանքով երկու տղամարդ է ձերբակալվել:
Հաղորդվում է, որ նրանցից մեկը նախապատրաստել էր հարձակում` երկրի կառավարական շենքերի վրա:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 15-ին Սիդնեյի կաֆեներից մեկում ահաբեկիչը ավելի քան 16 ժամ պատանդ էր այցելուներին: Ազատագրման գործողության ժամանակ մի քանի մարդ էր մահացել: