Շվեյցարիայում ահաբեկչություն կազմակերպելու կասկածանքով 2 սիրիացի է ձերբակալվել
Շվեյցարիայի գլխավոր դատախազությունը Ժնևի շրջանում ձերբակալել է երկու սիրիացու: Հաղորդվում է, որ նրանց նկատմամբ քրեական գործ է հարուցվել ահաբեկչական սպառնալիք անելու մեղադրանքով: Այդ մասին տեղեկությունը հաստատել է երկրի ոստիկանության Դաշնային ծառայությունից, փոխանցում է РИА Новости գործակալությունը:
Գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ քրեական գործը հարուցվել է «պայթուցիկ ու թունավոր նյութեր արտադրելու, իրացնելու և տեղափոխելու» կասկածանքով: Երկու սիրիացիները նաև մեղադրվում են Ալ-Քաիդա, Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորումների արգելքի մասին օրենքը խախտելու մեջ: