211652_close_icon
views-count6545 դիտում article-date 11:28 29-07-2017

Վաշինգտոնը բողոքել է ՌԴ-ում ամերիկացի դիվանագետների թիվը կրճատելու Մոսկվայի որոշման դեմ

ԱՄն Պետդեպի մամուլի ծառայության ղեկավար Հիթեր Նաուերթը հայտարարել է, որ Վաշինգտոնը բողոքի նոտա է հղելու Մոսկվային՝ կապված վերջինի կողմից Ռուսաստանում աշխատող ամերիկացի դիվանագետների թիվը զգալիորեն կրճատելու առաջարկության հետ, գրում է The Washington Post թերթը։ «Մենք խորապես հիասթափված ենք և մեր բողոքն ենք արտահայտում»,-ասել է Նաուերթը։ Նրա խոսքով՝ պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնը և ՌԴ-ում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Թեֆֆթն արդեն իսկ ռուսական իշխանություններին հայտնել են ամերիկյան կողմի դիրքորոշումը այդ հարցի շուրջ։

Նմանատիպ նյութեր