4689 դիտում
16:38 28-07-2017
«Զինված խմբի» գործ. «Արթուր Վարդանյանը զինված հեղաշրջում իրականացնելու նպատակով 60 հազար դոլար է հավաքել»
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ հուլիսի 28-ին, շարունակվում է «Զինված խմբի» գործով մեղադրական եզրակացության հրապարակումը:
Ըստ այդմ, ամբաստանյալներից Արթուր Վարդանյանը 2014 թվականից պարբերաբար ուղևորություններ է իրականացրել Իսպանիայից Սիրիա, Լիբանան, Հայաստան: Նա գործով ամբաստանյալ Հայր Անտոնից մաս-մաս գումար է վերցրել Հայաստանում զինված հեղաշրջում իրականացնելու նպատակով, որը կազմել է 60 հազար դոլար: Արթուր Վարդանյանը հեղաշրջումն իրականացնելու համար խումբ հավաքելիս ցանկացել է ներգրավել Արցախյան ազատամարտի մասնակիցներին:
Ըստ մեղադրական եզրակացության՝ Արթուր Վարդանյանը 2015թ. ապրիլից ստեղծել ու ղեկավարել է ՀՀ քաղաքացիներից կազմված հանցավոր համագործակցություն, կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել, փոխադրել և կրել մեծ քանակությամբ զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, պայթուցիկ սարքեր` նպատակ ունենալով Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը յուրացնել: Այսինքն` զավթել` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքով, ինչը ավարտին չի հասցվել նրա կամքից անկախ հանգամանքներում, քանի որ հանցավոր համագործակցության մեջ ներգրավված անձինք բացահայտվել ու 2015թ. նոյեմբերի 25-ին վնասազերծվել են Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից:
Հայր Անտոն Դիկրան Թոթոնջյանն էլ 2015թ. ապրիլից անձնապես ծանոթացել է Իսպանիայից ժամանած Արթուր Վարդանյանի հետ, մասնակցել է վերջինիս կողմից ստեղծված ու ղեկավարած հանցավոր համագործակցությանը` ֆինանսավորելով այն:
Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը, Գառնիկ Մարգարյանը, Վլադիմիր Առաքելյանը, Խաչիկ Ավետիսյանը, Ավետիս Բարեյանը, Վաղինակ Ստեփանյանը, Արթուր Եղիազարյանը, Վահագն Սալնազարյանը, Արման Հայրապետյանը, Էդվարդ Ներսիսյանը, Հարություն Սարիբեկյանը, Արա Պողոսյանը, Տիգրան Բոյաջյանը, Գեւորգ Ջնդոյանը, Արկադի Մարդոյանը, Ասյա Մկրտչյանը, Մարինե Կաթանյանը, Նելլի Մինասյանը նույնպես միացել են Արթուր Վարդանյանին:
Նրանց բոլորին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի (Հանցավոր համագործակցություն ստեղծելը կամ հանցավոր համագործակցությանը մասնակցելը), 235-րդ հոդվածի 3-րդ (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, կատարվել են կազմակերպված խմբի կողմից) եւ 35-300-րդ հոդվածի 1-ին մասով (Իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն): Նշենք, որ դատարան է ուղարկվել այն անձանց գործը, որոնց մեղադրանքը հետագայում խստացվել էր:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Նմանատիպ նյութեր
8594 դիտում
23:51 19-08-2018
Իրանի ԱԳՆ-ն հայտարարել է երկրում պետական հեղաշրջում իրականացնելու՝ ԱՄՆ-ի մտադրության մասին
1628 դիտում
09:52 25-07-2022
Լեհաստանում 5 միլիոն դոլար են հավաքել Ուկրաինայի համար «Բայրաքթար» գնելու նպատակով
Այս բաժնից
1903 դիտում
20:56 25-12-2024
Սրբուհի Գալյանը շրջայց է իրականացրել «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում
1417 դիտում
20:31 25-12-2024
Մինչև հունվարի 6-ը նորածինները «Շենգավիթ» ԲԿ-ում իրենց մայրիկներին կդիմավորեն փոքրիկ Սանտայի հագուստով
784 դիտում
20:19 25-12-2024
ՏԿԵ նախարարը Մարզահամերգային համալիրում հետևել է իրականացվող աշխատանքներին