Ադրբեջանում թռչնաբուծական ֆաբրիկաներից մեկում պայթյուն է որոտացել
Ադրբեջանի Լերիկի շրջանում թռչնաբուծական ֆաբրիկայում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 1 մարդ: Այդ մասին գրում է РИА Новости-ն:
Ինչպես հայտնում է աղբյուրը` դեպքը տեղի է ունեցել Պիրան գյուղի տարածքում: Պայթյունի հետևանքով մահացել է Պիրան գյուղի բնակիչ: Կա ևս 2 վիրավոր: Նրանք նույնպես Պիրան գյուղի բնակիչներ են: