Սիրիայում վերագործարկվել է խոշորագույն դեղագործական ֆաբրիկաներից մեկը
Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի մերձակայքում սկսել է կրկին գործել ժամանակին ահաբեկիչների կողմից ավերված խոշորագույն դեղագործական ֆաբրիկաներից մեկը։ Այդ մասին հայտնում է Ria Novosti-ն՝ վկայակոչելով ֆաբրիկայի սեփականատեր Ումար Այսութիին։
«Սիրիայում մարտական գործողությունների և այս շրջան ահաբեկիչների հասնելու մեր գործարանն ավերվեց, հրդեհվեցին շատ հաստոցներ։ Մինչ պատերազմը, մենք արտադրում էինք 40-ից ավելի տեսակի դեղորայք, լուծույթ, քսուկ»,-ասել է Այսութին։
Ֆաբրիկան սկսել է վերագործարկվել՝ շնորհիվ անվտանգության գոտիների ստեղծման։