Մեքսիկայի կարի ֆաբրիկաներից մեկում բռնության դեպք է եղել
Մեքսիկայի իշխանությունները հայտնել են, որ Խալիսկո նահանգում գտնվող կարի ֆաբրիկայում ոստիկանությունը ստուգումների արդյունքում ազատել է ֆաբրիկայի այն 129 աշխատողներին, ովքեր հայտնել էին, որ պարբերաբար ենթարկվել են ֆիզիկական և սեռական բռնության:
Ի դեպ՝ այդ կարի ֆաբրիկան պատկանում է Հարավային Կորեայի քաղաքացիներին:
Ոստիկանության ներկայացուցիչները հայտնել են, որ ֆաբրիկան աշխատել է արտադրական հակասանիտարական պայմաններում, և որ աշխատանքանին ժամերը նորմայից զգալի խախտվել են:
Ֆաբրիայի հարավկորեական 4 ղեկավարները ձերբակալվել են: