7640 դիտում
15:53 27-07-2017
ՀՀ գյուղատնտեսության նախարարության խորհուրդը խաղողագործներին
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հողօգտագործողներին խորհուրդ է տալիս բուժումներ կատարել օիդիում սնկային հիվանդության և խաղողի վազի ողկուզակեր վնասատուի դեմ:
Նշենք, որ օիդիում սնկային հիվանդության զարգացման և տարածման համար բարենպաստ պայմաններ են ստեղծվել հանրապետությունում օդի բարձր ջերմաստիճանային ռեժիմի հետևանքով և ժամանակին ու արդյունավետ պայքար չկազմակերպելու դեպքում կվտանգվի խաղողի բերքի ստացումը:
Պայքարի միջոցառումներն անհրաժեշտ է իրականացնել օրվա զով ժամերին՝ վաղ առավոտյան կամ երեկոյան, երբ քամու արագությունը չի գերազանցում 1-2 մ/վրկ-ը:
Բուժումներն իրականացնելիս խորհուրդ է տրվում օգտվել ՀՀ գյուղատնտեսական մշակաբույսերի վնասատուների հիվանդությունների և մոլախոտերի դեմ օգտագործման համար թույլատրված բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների [url=http://minagro.am/public/uploads/2014/05/Pesticide-Handbook-25-12-13.pdf]տեղեկագրքից[/url]։
Նմանատիպ նյութեր
3095 դիտում
18:25 07-10-2015
ՀՀ գյուղատնտեսության նախարարության հորդորը հանրապետության խաղողագործներին
1290 դիտում
11:11 26-11-2014
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հորդորում է խաղողագործներին ավարտել այգեթաղը
4636 դիտում
13:40 23-05-2016
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը խորհուրդ է տալիս խաղողագործներին
Այս բաժնից
616 դիտում
12:08 18-01-2025
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է ԵՄ անդամ երկրների 22 դեսպանի