Չինական գործարաններից մեկում գազի արտահոսքի հետևանքով 1 մարդ մահացել է
Չինաստանի հյուսիս-արևմուտքում` Սինցզյան-Ույգուրական ինքնավար շրջանում, գործարաններից մեկում տեղի ունեցած գազի արտահոսքի հետրանքով 1 մարդ մահացել է, ևս 31-ը վիրավորվել են: Այդ մասին գրում է РИА Новости-ն:
Տուժածները տեղափոխվել են հիվանդանոց, նրանցից 18-ի վիճակը գնահատվել է ծանր:
Ինչպես հայտնում է աղբյուրը` գազի արտահոսքը տեղի է ունեցել վերանորոգման աշխատանքների ժամանակ: