Պարզվել է Սաակաշվիլիին Ուկրաինայի քաղաքացիությունից զրկելու պատճառը
Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիին Ուկրաինայի քաղաքացիությունից զրկել են նրա համար, որ վերջինս քաղաքացիություն ստանալիս ոչ ճշգրիտ տվյալներ է ներկայացրել։ Այդ մասին, ինչպես հաղորդում է Ria Novosti-ն, հայտնել են Ուկրաինայի նախագահի աշխատակազմի մամուլի վարչությունից։
Հիշեցնենք, որ նախօրեին Ուկրաինայի միգրացիոն ծառայությունը հայտնեց, որ նախագահ Պյոտր Պորոշենկոն Սաակշվիլիին զրկել է քաղաքացիությունից։
Աշխատակազմում նշել են, որ Սաակաշվիլիին ուկարիանական քաղաքացիությունից զրկելու մասին որոշումը չի հրապարակվի, քանի որ նրանում անձնական տեղեկություններ կան։
Անձամբ Սաակաշվիլին հայտարարել է, որ պայքարելու է իր քաղաքացիության կարգավիճակը ետ ստանալու համար։