Պորոշենկոն Սաակաշվիլիին զրկել է Ուկրաինայի քաղաքացիությունից
Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն այսօր՝ հուլիսի 26-ին հրամանագիր է ստորագրել Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիին Ուկրաինայի քաղաքացիությունից զրկելու մասին: Այս մասին հաղորդում է [url=http://www.bbc.com/russian/news-40732285]BBC[/url]-ին, հղում անելով Ուկրաինայի պետական միգրացիոն ծառայության տարածած հաղորդագրությանը:
«Սաակաշվիլիին վերաբերող նյութերը տրամադրվել են Ուկրաինայի գլխավոր դատախազության կողմից, մշակվել են Ուկրաինայի պետական միգրացիոն ծառայության կողմից և ուղղվել են Ուկրաինայի նախագահին կից քաղաքացիության հարցերով հանձնաժողովին: Դրանք սահմանված կարգով քննարկվել են հանձնաժողովի նիստում»,- նշված է տարածված պաշտոնական հաղորդագրության մեջ:
Պորոշենկոյի պաշտոնական կայքում Սաակաշվիլիին քաղաքացիությունից զրկելու մասին հրամանագիրը չի հրապարակվել:
Աղբյուրը հիշեցնում է, որ նահանգապետի պաշտոնը լքած Սաակաշվիլին կոշտ քննադատել էր Պետրո Պորոշենկոյին: Իսկ Վրաստանում նրա դեմ հարուցված քրեական գործեր կան: