211652_close_icon
views-count7732 դիտում article-date 17:49 26-07-2017

Բասկետբոլի Հայաստանի Մ-16 տարեկան տղաների և աղջիկների հավաքականները հաղթանակներ են տարել

Բասկետբոլի Մ 16 տարեկան պատանիների Հայաստանի հավաքականը Եվրոպայի С դիվիզիոնի առաջնության երկրորդ խաղում 78:37 հաշվով հաղթել է Մոլդովայի ընտրանուն: Առաջին խաղում Հայաստանի թիմը 66:59 հաշվով հաղթել էր Ջիբրալթարին: Հաջորդ հանդիպումը մեր հավաքականը կանցկացնի հուլիսի 26-ին Մալթայի հետ: Իսկ բասկետբոլի Մ 16 տարեկան աղջիկների Հայաստանի հավաքականը Եվրոպայի С դիվիզիոնի առաջնության մեկնարկային խաղում 81:41 հաշվով հաղթեց Մոնակոյի թիմին: Հաջորդ հանդիպումը մեր թիմը կանցկացնի հուլիսի 26-ին Ուելսի հավաքականի հետ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր