3484 դիտում
11:39 26-07-2017
ԱԻՆ 123 հակակարկտային կայանքներից հանրապետության 4 մարզերում կատարվել է 21156 կրակոց
Ընդամենը թվով 123 հակակարկտային կայանքներով ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 9 ամպ, կատարվել է 21156 կրակոց:
Դիտարկվող տարածքներում Շիրակի մարզի՝ Շիրակավան և Բայանդուր համայնքներում տեղացել է կարկուտ: Նշված մարզի տվյալ համայնքները պաշտպանվում են հիդրոմետ ծառայության կողմից:
***
Հուլիսի 26-ին, ժամը 00:39-ից մինչև հուլիսի 26-ը, ժամը 00:56-ը ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության հակակարկտային 1 կայանքից Արարատի մարզի Ջրահովիտ համայնքի տարածքում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 135 կրակոց:
***
Հուլիսի 25-ին, ժամը 23:02-ից մինչև 00:09-ն ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության հակակարկտային 56 կայանքներից Արմավիրի մարզի Ջանֆիդա, Նալբանդյան, Արգավանդ, Տանձուտ, Այգեշատ, Արազափ, Արևիկ, Մրգաշատ, Ալաշկերտ, Ակնալիճ, Մայիսյան, Նոր Արտագերս, Արմավիր և Փշատավան համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 3 ամպ, կատարվել է 7398 կրակոց:
***
Հուլիսի 25-ին, ժամը 21:19-ից մինչև 21:35-ն ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության հակակարկտային 11 կայանքներից Արմավիրի մարզի Մայիսյան, Լուկաշին, Նորավան և Ակնալիճ համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 662 կրակոց:
***
Հուլիսի 24-ին, ժամը 21:20-ից մինչև 21:34-ը ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության հակակարկտային 2 կայանքներից Արագածոտնի մարզի Նոր Եդեսիա համայնքի տարածքում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 211 կրակոց:
***
Հուլիսի 25-ին, ժամը 17:10-ից մինչև 18:55-ը ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության հակակարկտային 53 կայանքներից Շիրակի մարզի Հայկավան, Մեղրաշատ, Ողջի, Ոսկեհասկ, Վահրամաբերդ, Բյուրակն, Կապս, Քեթի, Մայիսյան, Ախուրիկ, Երազգավորսկ, Բասեն, Բայանդուր, Ղարիբջանյան, Գետք, Արևիկ, Ազատան, Շիրակավան, Լուսակերտ և Մեղրաշեն համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել 3 կարկտավտանգավոր ամպ, կատարվել է 12750 կրակոց:
Նմանատիպ նյութեր
3596 դիտում
09:32 01-08-2017
Հանրապետության 4 մարզերում 183 հակակարկտային կայանքներից 38028 կրակոց է կատարվել. ԱԻՆ
3080 դիտում
11:30 17-06-2017
Արարատի, Արմավիրի և Արագածոտնի մարզերում 64 հակակարկտային կայանքներից կատարվել է 7676 կրակոց. ԱԻՆ
3033 դիտում
11:46 21-06-2017
Տավուշի և Լոռու մարզերում 105 հակակարկտային կայանքներից կատարվել է 10.393 կրակոց. ԱԻՆ
Այս բաժնից
598 դիտում
11:05 25-11-2024
Հայաստանում կարմրուկով պայմանավորված դեպքերը նվազել են