4078 դիտում
18:31 25-07-2017
Վաճառել է կեղծ ոսկյա ձուլակտոր
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու խաբեությամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարած անձի ինքնությունը: Տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից:
2017թ. հունիսի 29-ին քաղաքացուց հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 12:00-ին, Երևան քաղաքում գտնվող հյուրանոցներից մեկում, նախնական պայմանավորվածության համաձայն՝ մի տղամարդուց գնել է 480 գրամ քաշով ոսկյա ձուլակտոր, սակայն պարզվել է, որ այն ոսկուց չէ: Նախնական տվյալներով՝ քաղաքացուն պատճառվել է 16.000 ԱՄՆ դոլարին համարժեք 7.680.000 ՀՀ դրամի վնաս։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, որով նախաքննությունն իրականացվում է Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում:
[color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
1252 դիտում
14:17 21-04-2023
«Զվարթնոց»-ում ՌԴ քաղաքացու մոտ հայտնաբերվել է 1 կգ քաշով մաքսանենգ ոսկեգույն 1 ձուլակտոր․ ՊԵԿ
Այս բաժնից
544 դիտում
16:23 18-05-2024
Մայիսի 26-ին կունենանք կարևոր հանրահավաք. Բագրատ Սրբազան
550 դիտում
16:21 18-05-2024
Ամեն ինչ գիտեի, բայց որ ԱԱԾ-ից էլ որոշակի գործառույթներ ունեմ` չգիտեի. Բագրատ Սրբազան