«Յուվենտուսը» ձեռք բերեց «Ֆիորենտինայի» հարձակողական ոճի կիսապաշտպան Ֆեդերիկո Բերնարդեսկուն:
Իտալիայի հավաքականի 23-ամյա ֆուտբոլիստը տուրինյան ակումբի հետ մինչև 2022 թվականի ամառը գործող պայմանագիր կնքեց:
«Յուվենտուսը» երեք տարվա ընթացքում կվճարի 40 միլիոն եվրո: Բացի այդ, եթե ֆուտբոլիստը հետագայում վերավաճառվի, ապա «Ֆիորենտինան» կարող է ստանալ այդ գումարի 10%-ը: