«Յուվենտուսը» 32 միլիոն եվրոյով ձեռք բերեց արգենտինացի ծագող աստղին
Իտալական «Պալերմոյի» արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալան տեղափոխվեց «Յուվենտուս»: Այս մասին հայտնել է տուրինյան ակումբի պաշտոնական կայքը: Հարձակվողը «Յուվենտուսի» հետ կնքել է 5-ամյա պայմանագիր:
Դիբալայի տեղափոխության համար «Պալերմոն» կստանա 32 միլիոն եվրո, որը կվճարվի չորս տարվա ընթացքում:
Բացի այդ, «Պալերմոն» կարող է տարբեր պարգևավճարներ ստանալ, որոնց ընդհանուր գումարը կարող է կազմել 8 միլիոն եվրո:
Նշենք, որ Իտալիայի վերջին առաջնությունում 21-ամյա ֆուտբոլիստը «Պալերմոյի» կազմում անցկացրած 34 խաղում 13 գոլի հեղինակ է դարձել: