Իտալիայում երկու «Թրամփներ» փորձել են բանկոմատ թալանել
Իտալիայի հյուսիսում երկու տղամարդ փորձել են բանկոմատ թալանել: Այդ մասին հայտնում է РИА Новости-ն:
Ինչպես հայտնում է աղբյուրը` երկուսն էլ եղել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դիմակներով:
Նրանք բանկոմատի վրա պայթուցիկ են տեղադրել, սակայն չեն հասցրել գումարը հանել: Պայթյունից հետո ոստիկանություն նրանց ձերբակալել է: