211652_close_icon
views-count24718 դիտում article-date 21:13 28-08-2020

Արտակարգ դեպք Երևանում․ գիշերը պայթեցման եղանակով փորձել են թալանել բանկոմատ

[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ օգոստոսի 26-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04։25-ի սահմաններում Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Նորք- Մարաշի Արմենակյան փողոցում, ըստ նախնական տեղեկությունների՝ «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերության մոտ պայթյունի ձայն է լսվել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված փողոց են մեկնել Ոստիկանության Երևան քաղաքի վարչության, Ոստիկանության Կենտրոնական բաժնի և Ոստիկանության Մարաշի բաժանմունքի օպերատիվ խմբերը, ովքեր պարզել են, որ ժամը 04։35-ի սահմաններում Արմենակյան փողոցի127 հասցեում գործող բանկոմատը պայթեցման եղանակով փորձել են բացել։ Փաստի առթիվ Ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ բանկոմատը վնասվել է, սակայն հանցագործը կամ հանցագործները չեն կարողացել իրենց գործն ավարտին հասցնել։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր