62087 դիտում
10:30 24-07-2017
Խոշոր հրդեհից անօթևան մնացած ընտանիքը, որի մեջ է նաև 1-ին կարգի հաշմանդամ տղա, օգնության խիստ անհրաժեշտություն ունի. նրանցից մեկը անգամ 1-ին աստիճանի այրվածքներ է ստացել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հուլիսի 21-ին Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Սպանդարյան փողոցի թիվ 26 տանը խոշոր հրդեհ էր բռնկվել, որի հետևանքով տունն ամբողջությամբ այրվել էր: Այնտեղ բնակվող 51-ամյա Զարինե Բեգոյանը, նրա որդին՝ առաջին կարգի հաշմանդամ, 29-ամյա Էմին Մանուկյանը և նրանց բարեկամը՝ Գոհար Թադևոսյանը, այժմ ստիպված են գիշերել բաց երկնքի տակ: Տունը, այնտեղ գտնվող գույքը, փաստաթղթերը և մնացած բոլոր իրերը ամբողջությամբ այրվել են:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրդեհի հետևանքով Զ. Բեգոյանը ստացել է առաջին աստիճանի այրվածքներ դեմքի, ձեռքերի շրջանում, իսկ որդու մոտ այրվածքներ կան ոտնաթաթի տակ:
Ընտանիքն անապահովի կարգավիճակ ուներ, ապրում էին մեծ դժվարությամբ՝ չնայած, որ աշխատում էին, սակայն այսօր, երբ հրդեհն ամեն ինչ մոխրակույտի է վերածել, էլ ավելի է բարդացել նրանց վիճակը: Տան գույքի մեծ մասը ձեռք էին բերել ապառիկներով, որոնք ևս արդեն մոխրացել են:
[color=#EF2929]
SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրոյցում Զ. Բեգոյանը ասաց. «Տանն էինք, մեկ էլ ծխի հոտ առա, դուրս եկա, տեսա պատշգամբի տակն այրվում է, անմիջապես այս ու այն կողմ վազեցի, որ փորձեմ հանգցնեմ, սակայն կրակն այնքան ուժեղ էր, որ միանգամից տարածվեց: Բարեբախտաբար, հրշեջ-փրկարարները կայծակնային արագությամբ հասան, սակայն, չնայած նրանց գործադրած ջանքերին, արդեն ուշ էր: Տունը շատ հին էր, մեծ մասը փայտից էր կառուցված, որն էլ հենց նպաստեց կրակի այդքան արագ տարածմանը: Հազիվ կարողացանք երեխային լուսամուտից հարևանների օգնությամբ հանել: Այդպես այրվեց այն ամենը, ինչ ունեինք: Ես աշխատում եմ «Հայփոստ»-ում: Քիչ-քիչ ապառիկով փորձում էինք տանը ստեղծել ամեն հարմարություն. գույք ու տեխնիկա գնել, սակայն հրդեհն ամեն ինչ իր ճանկն առավ: Պատճառը հոսանքալալերի կարճ միացումն է եղել: Մենք այժմ գիշերում ենք բաց երկնքի տակ, որդիս ոչ մի տեղ չի գալիս, չնայած որ գնալու տեղ էլ այդքան չունենք, բարեկամներ չունենք: Տեսնենք՝ ով ինչով և ինչպես կօգնի, գոնե մի փոքր տուն ստեղծենք, նախկինից անգամ մի տուփ լուցկի չկարողացանք փրկել»:
Տան մոտակայքում հավաքվել էին նաև հարևաններ, ովքեր նույնպես փաստեցին, որ ընտանիքը իսկապես ամեն բան դժվարությամբ էր ձեռք բերել, ասացին, որ իրենց համար ապրում էին, սակայն այդ չարիքը ոչինչ չխնայեց, և նրանք ամեն ինչից զրկվեցին:
Իսկ հարևաններից ՀՀ ԱԻՆ Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ փոխգնդապետ Տիգրան Պետրոսյանը, էլ ավելի մանրամասն ներկայացնելով հրդեհի հետ կապված մյուս մանրամասները, հրդեհաշիջման աշխատանքերի ընթացքը, որոնք անձամբ ինքն է գլխավորել, ասաց, որ քայլեր են ձեռնարկում քաղաքապետարանի, մարզպետարանի և այլ եղեգնաձորցիների հետ համատեղ, որպեսզի ինչ–որ կերպ կարողանան օգնել ընտանիքին:
[color=#EF2929]Այն մարդիկ, ովքեր նույնպես կկարողանան իրենց աջակցությունը և զորակցությունը հայտնել ընտանիքին, որի կարիքը հիմա նրանք շատ են զգում, կարող են զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 69 14 38:[/color]
[color=#EF2929]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 51+
51+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2213 դիտում
14:29 02-06-2016
Առաջին կարգի հաշմանդամ կինը սուր ցավերի մեջ է ապրում, նա մեր օգնության կարիքն ունի. ՏԵՍԱՆՅՈՒԹ