39642 դիտում
20:56 22-07-2017
Վարչապետի այցից հետո Տավուշի մարզպետը գրություններ է ուղարկել մարզի դատախազություն, հայտնելով, որ խոշոր բիզնեսմենները պետությանը «քցում են».
[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը դիմել է Տավուշի մարզի դատախազություն և հայտնել , որ մարզում գործող «ԳԵՎՄԱՐ» ՍՊԸ-ի կողմից օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով ընդերք օգտագործման թիվ Պ-24 պայմանագրային պարտավորությունները չկատարելու համար ընկերությունը Տավուշի մարզին պատճառել է խոշոր չափի նյութական վնաս:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը` մարզպետ Հ. Աբովյանը գրության մեջ մասնավորապես մատնանշել է.
Համաձայն ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության և «ԳԵՎՄԱՐ» ՍՊԸ-ի միջև 28.12.2012թ. կնքված թիվ Պ-426 պայմանագրի թիվ 3 հավելվածի` ընդերք օգտագործողը յուրաքանչյուր տարի Զորական գյուղի սոցիալ-տնտեսական զարգացման ոլորտում ստանձնել է ներդրումային պարտավորություններ, մասնավորապես նախատեսված 950.000 դրամ յուրաքանչյուր տարի պետք է փոխանցվեր գյուղապետարանին, սակայն պայմանագրի ուժի մեջ մտնելու տարվանից առ այսօր չի կատարել պայմանագրային պարտավորությունները:
Գ. Շամշյանի տեղեկություններով` դատախազությունը մարզպետի գրությունը փոխանցել է ոստիկանության Տավուշի մարզային վարչություն, որտեղ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստովում:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: