Խոսեպ Գվարդիոլա. «Մանչեսթեր Յունայթեդը» մեզանից մի քայլ առաջ է
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մեկնաբանել է International Champions Cup-ում «Մանչեսթեր Յունայթեդից» կրած [url=https://shamshyan.com/hy/article/2017/07/21/1073047/]պարտությունը[/url] (0:2)
«Սա շատ լավ մարզանք էր: Մրցակիցը մի քայլ առաջ էր պատրաստվածության առումով, նրանք արդեն երկու հանդիպում են անցկացրել:
Ես այսօր շատ լավ բաներ տեսա մեր խաղում: Մրցակիցը շատ վտանգավոր է առջևում: Մենք երկու գոլ բաց թողեցինք հակագրոհներից հետո: Նրանք նաև ստանդարտներից են ուժեղ:
Մենք բավական լավ հանդիպում անցկացրեցինք, հատկապես՝ երկրորդ խաղակեսում: Անհատապես որոշ ֆուտբոլիստներ շատ լավ խաղացին: Գոհ եմ տղաների ցուցադրած խաղից:
Իհարկե, մենք ցանկանում էինք հաղթել այս խաղում: Մեր կազմում շատ են երիտասարդները: Մենք դեռ խաղը կուժեղացնենք», ասել է Գվարդիոլան: