Խոսեպ Գվարդիոլա. «Մանչեսթեր Յունայթեդը» գնալով ավելի լավն է դառնում
«Մանչեսթեր Սիթի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան իր կարծիքն է հայտնել ԱՊԼ-ում մրցակցության և «Մանչեսթեր Յունայթեդի» խաղի մասին:
«Մինչև այստեղ գալը ես գիտեի, որ ԱՊԼ-ի չեմպիոնի բազմաթիվ հավակնորդներ կան: Կարծում եմ, որ չեմպիոնը կորոշվի առաջնության վերջին 8-10 տուրերում: Կարևոր է այդ խմբում լինել:
Չեմպիոնների լիգայի 8 խաղից հետո «Մանչեսթեր Սիթին» առաջատարների թվում է` «Լիվերպուլի», «Չելսիի», «Արսենալի» և «Տոտենհեմի» հետ միասին:
Եվ իհարկե, «Մանչեսթեր Յունայթեդը», որը խաղից խաղ ավելի լավն է դառնում և այժմ չեմպիոնության իրական հավակնորդ է», ասել է Գվարդիոլան: