54117 դիտում
11:02 21-07-2017
Երևանում հայտնի հոգեբանի մահվան փաստով հետախուզվող 34-ամյա կասկածյալին Կենտրոնի ոստիկանները հայտնաբերել են
Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հետախուզում է հայտարարվել Երևան քաղաքի Վ. Համբարձումյան փողոցի 8/1 շենքի բնակիչ՝ 34-ամյա Հրանտ Համբարձումյանի նկատմամբ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինիս նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետի /դիտավորությամբ առողջության ծանր վնաս պատճառելը, որն առաջացրել է մարդու մահ/ հատկանիշներով։
Երեկ՝ հուլիսի 20-ին, քննչական բաժնի քննիչը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը հետախուզում հայտարարի Հ. Համբարձումյանի նկատմամբ և որպես խափանման միջոց, ընտրվի կալանք։
Դատավորը դռնփակ դատական նիստն անցկացնելով և խորհրդակցական սենյակից վերադառնալով, որոշել է բավարարել քննչական մարմնի միջնորդությունը և Հ. Համբարձումյանի նկատմամբ հայտարարվել հետախուզում։ Եթե նա հայտնաբերվի կամ մեղայականով ներկայանա քննչական մարմին, նա տեղափոխվելու է Նուբարաշենի բանտ, որից հետո քննիչը կրկին դիմելու է միջնորդությամբ՝ դատարան՝ խափանման միջոց կալանավորումը վերահաստատելու նպատակով։
Հ. Համբարձումյանը կասկածվում է հուլիսի 17-ին Երևանի Կենտրոն վարչական շրջանում գործող «Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի ղեկավար, ճանաչված հոգեբան Ռուբեն Պողոսյանին նշտարով մի քանի անգամ գլխի և դեմքի մասում ծանր վնասվածքներ պատճառելու մեջ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝[color=#EF2929] այսօր, վաղ առավոտյան ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժնի ծառայողները ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս հայտնաբերել են հետախուզման մեջ գտնվող 34-ամյա Հ. Համբարձումյանին, ում արդեն տեղափոխել են ոստիկանության Կենտրոնական բաժին և չի բացառվում, որ նրան կտեղափոխեն դատարան՝ խափանման միջոց կալանավորումը վերահաստատելու նպատակով։[/color]
Ավելի վաղ ֆոտոլրագրողը [url=https://shamshyan.com/hy/article/2017/07/19/1072886/]հայտնել էր[/url], որ հուլիսի 19-ին Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոցում վիրահատության էր ենթարկվել հայտնի հոգեբան, 70-ամյա Ռուբեն Պողոսյանը։
Հուլիսի 17-ին Երևանի Կենտրոն վարչական շրջանի Մաշտոցի պողոտայում գտնվող «Այգ» հոգեբանական կենտրոնի իր գրասենյակում Ռ. Պողոսյանը, ով նաև ճանաչված հոգեբանության դոկտոր, պրոֆեսոր էր, մարմնական վնասվածքներով, հիմնականում՝ գլխի և դեմքի մասում, տեղափոխվել էր թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
[b]Հայտնի հոգեբանի մահվան մեջ կասկածվող 34-ամյա Հրանտ Համբարձումյանն է
[/b][img]http://shamshyan.com/ups/images/0002758001500620639682416.jpg[/img]
[color=#EF2929]Ծանուցում. [/color]Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: