Համերգի ժամանակ մահացել է Ֆրանսիացի երգչուհի Բարբարա Վելդենը
Ֆրանսիացի երգչուհի և դաշնակահար Բարբարա Վելդենը մահացել է Ֆրանսիայի հարավ-արևելքում գտնվող Գուրդոն քաղաքի եկեղեցում համերգ տալու ժամանակ: Այս մասին հայտնում է [url=http://www.bbc.com/news/world-europe-40667429?ocid=socialflow_twitter]BBC[/url]-ին:
Աղբյուրի հաղորդմամբ՝ 35-ամյա երգչուհու մահվան պատճառը դեռևս անհայտ է: Նախնական վարկածի համաձայն՝ կինը հոսանքի հարված է ստացել, ինչի հետևանքով տեղի է ունեցել սրտի կանգ:
Նշվում է, որ ոստիկանությունը քննում է միջադեպի բոլոր հանգամանքները: