8422 դիտում
15:01 20-07-2017
Ստեփանակերտում Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ շարունակվում է «Ազատամարտիկների այգու» կառուցումը
Պաշտոնական այցով Արցախում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի և Արցախի ազատամարտիկների միության նախագահ, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանի ուղեկցությամբ այցելել է «Ազատամարտիկների այգի», ծանոթացել շուրջ 2 հա զբաղեցնող հանգստի գոտու կառուցման աշխատանքների ընթացքին, տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Այգին կառուցվում է Երևանի և Ստեփանակերտի քաղաքապետարանների միջև հաստատված համագործակցության ծրագրի շրջանակում: Նախագծերի վրա Երևանի քաղաքապետին ներկայացնելով ծրագրի մանրամասները՝ պատասխանատուները նշել են, որ այգու ձևավորումը կառանձնանա ճարտարապետական և տեղանքի ինքնատիպ լուծումներով, շատրվանային համալիրներով ու ծառուղիներով:
Կկառուցվի նաև ամֆիթատրոն՝ ներկայացումներ և միջոցառումներ կազմակերպելու համար: Միաժամանակ, այգու տարածքով կապահովվի հետիոտնի կապը Ստեփանակերտի Թումանյան փողոցից դեպի դպրոց, մարզադաշտ և հրապարակ:
Առանձնակի կարևորելով «Ազատամարտիկների այգու» կառուցումը` պատասխանատուները շնորհակալություն են հայտնել Երևանի քաղաքապետին նախաձեռնության ու ծրագիրը հետևողականորեն կյանքի կոչելու համար՝ նկատելով, որ հանգստի այս գոտին կդառնա հայկական երկու մայրաքաղաքների միջև ձևավորված արդյունավետ համագործակցության հերթական խորհրդանիշներից մեկը:
Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանն էլ համոզմունք է հայտնել, որ այգին հարմարավետ ու սիրված հանգստի վայր կդառնա ինչպես Ստեփանակերտի բնակիչների, այնպես էլ Արցախի մայրաքաղաքի հյուրերի համար:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
2472 դիտում
16:27 15-07-2016
Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ Ստեփանակերտում կառուցվում է Ազատամարտիկների այգին
7150 դիտում
18:32 11-12-2016
Նախագահը Ստեփանակերտում խրախուսել է ՊԲ լավագույն մի խումբ զինծառայողների և ազատամարտիկների․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
4153 դիտում
20:16 12-02-2025
Զավակդ կամաչեր՝ իմանալով, որ իր հայրը համասեռամոլ գոյանքի շինծու գործարքներին է տուրք տվել. Քյոխ
778 դիտում
19:35 12-02-2025
Հայաստանն ու Իրանը կհամագործակցեն սպորտի և երիտասարդության ոլորտներում