6330 դիտում
21:42 19-07-2017
ԵԱՏՄ–ն մեզ ոչինչ չբերեց, դեռ պետք է հարցում անել, թե հասարակության որ մասն է ուզում մնալ այս միությունում. լեզվաբան
«Միշտ զարմանում ենք, թե Ռուսաստանն ինչո՞ւ է այդքան աննրբանկատ, բայց փորձը ցույց է տալիս, որ ՌԴ-ն իր ազգային շահերն է իրականացնում, գուցե նենգ ձևով, բայց կայսրությունը վերստեղծելու նպատակները հետևողական տանում է»,- այսօր հրավիրված ասուլիսին նման տեսակետ հայտնեց լեզվաբան Նարինե Դիլբարյանը:
Լեզվաբանը նշեց, որ հարց է, թե ինչ ենք պատասխանում նրա այդ հետևողականությանը, որը բռնակցման շարունակություն կարող է դառնալ:
«Մենք անհամարձակ գնահատական ենք տալիս, բայց, կարծում եմ, բացի դրանից հասարակական հզոր հակադարձում պետք է լինի»,- ասաց նա: Ըստ լեզվաբանի՝ ինչո՞ւ չէ, պետք է հարցում անցկացնել և հասկանալ, թե հասարակության որ մասն է ուզում մնալ ԵԱՏՄ-ում:
Նարինե Դիլբարյանը նշեց, որ մենք պատանդ ենք ռուսահայոց գաղութի ձեռքում և նրանց միջոցով փորձում են ճնշել:
«Իհարկե այդ պատանդի կարգավիճակում հայտնվել ենք անհաջող քաղաքականության պատճառով, բայց նրանք այնտեղ ապրում են, և մեզ ուզում են այդ հարցում ճնշել ռուսական իշխանության կողմից, որ եթե այստեղ ապրում եք, այստեղ փող եք վաստակում, դե ուրեմն բարի եղեք պարել այն երաժշտության տակ, որը մենք ենք պատվիրում, իսկ դա արդարացված է և մնում է մեր գնահատականը, բացարձակ ոչ ասել և, կարծում եմ, ԵԱՏՄ անդամակցությունն էլ մեզ ոչինչ չբերեց»,- ասաց նա:
Լեզվաբանը հավելեց թե այդքանով հանդերձ Ռուսաստանն իրեն բացարձակ դաշնակցի պես չի պահում՝ զենք վաճառելով Ադրբեջանին, որը, ըստ նրա, նույն շղթայի մեջ է:
Նմանատիպ նյութեր
2256 դիտում
09:38 21-01-2015
Մեզ պետք չէ, որ մեզ կարեկցեն, խղճան, ցավակցեն, համակրեն, սիրեն, մեզ պետք է, որ մեզ հարգեն. Առավոտ. խմբագրական
Այս բաժնից
5347 դիտում
21:28 17-01-2025
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (19.01.2025 թ․)