8610 դիտում
15:09 19-07-2017
Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով եղել է Արագածոտնի մարզում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Հանրապետության Նախագահն այցելել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարան՝ ծանոթացել աստղադիտարանի գիտակրթական դերի ամրապնդման և երիտասարդ կադրերի ներգրավման նպատակով աստղադիտարանի կողմից առաջարկվող նախագծերին, որոնք միտված են խթանելու նաև զբոսաշրջությունն այդ տարածաշրջանում:
Առաջարկներից մեկը վերաբերել է գիտակրթական կենտրոնի ստեղծմանը, որի գործունեությունը հիմնված կլինի հայկական վիրտուալ աստղադիտարանի միջոցով ժամանակակից եղանակներով աստղագիտության ուսուցման գաղափարի վրա։ Բյուրականի աստղադիտարանի ճանաչողական դերի ամրապնդման, ինչպես նաև դպրոցականներին, ուսանողներին և այլ այցելուների, այդ թվում՝ օտարերկրյա հյուրերին Հայաստանի գիտական արժեքները ցուցադրելու նպատակով աստղադիտարանը ծրագրում է ստեղծել նաև այցելությունների կենտրոն, որի կազմում կկառուցվի աստղագիտության պատմության թանգարան, աստղացուցարան (պլանետարիում), հանրային դասախոսությունների սրահ, կբարեկարգվեն աստղադիտակ տանող ճանապարհը և հարակից տարածքները։ Հանրապետության Նախագահը աստղադիտարանի ղեկավարության և ՀՀ ԳԱԱ նախագահի հետ քննարկել է ներկայացված առաջարկների իրականացման հնարավորությունները, առաջնահերթությունները, խնդիրները, ինչպես նաև նախանշված նպատակներին հասնելու համար հնարավոր այլ տարբերակներ:
Հանրապետության Նախագահի այցի ժամանակ քննարկվել են նաև աստղադիտարանի կողմից Վ․ Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակի և նրա կանոնակարգի փոփոխման մասին առաջարկությունները, որոնք նպատակ ունեն մրցանակը դարձնել Հայաստանի համար է՛լ ավելի օգտակար և արդյունավետ: Մրցանակի առաջարկվող ձևափոխությունը, ըստ այն ներկայացնողների, մեծապես կնպաստի Հայաստանում աստղագիտական հետազոտություններին, ինչպես նաև հայ գիտնականներին հնարավորություն կտա ավելի ակտիվորեն ինտեգրվել միջազգային աստղագիտական հանրությանը, ուսանողների և աշակերտների շրջանում կմեծացնի աստղագիտության նկատմամբ հետաքրքրությունը։
Բյուրականի աստղադիտարանից Հանրապետության Նախագահը մեկնել է Աշտարակ քաղաք, որտեղ ներկա է գտնվել վերակառուցված և հիմնանորոգված Հայաստանի «Սևան» մարզական հասարակական կազմակերպության մանկապատանեկան մարզադպրոցի բացման արարողությանը:
Նախագահ Սարգսյանը քաղաքային իշխանությունների, մարզաշխարհի ներկայացուցիչների, դպրոցի ղեկավարության և մարզիչների ու սաների ուղեկցությամբ շրջայց է կատարել մարզադպրոցում, ծանոթացել իրականացված աշխատանքներին, մարզումների համար ստեղծված պայմաններին և հնարավորություններին, զրուցել մարզաշխարհի ներկայացուցիչների ու դպրոցի սաների հետ:
Աշտարակի մարզադպրոցի վերակառուցման և հիմնանորոգման աշխատանքներն իրականացվել են պետական բյուջեի միջոցների հաշվին: Հանրապետության Նախագահի հանձնարարությամբ մեկնարկած ծրագիրը ավարտվել է 2017թ. հուլիսին: Ծրագրի արժեքը շուրջ 463 մլն դրամ է:
Պատասխանատուների հավաստմամբ, վերակառուցված մարզադպրոց կարող են հաճախել Աշտարակի և հարակից համայնքների շուրջ 350 մարզիկներ, դպրոցում կգործեն ազատ և հունահռոմեական ոճերի ըմբշամարտի, վոլեյբոլի, բռնցքամարտի, ֆուտբոլի, բասկետբոլի և ծանրամարտի խմբակներ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+
Նմանատիպ նյութեր
6964 դիտում
19:57 20-05-2017
Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով եղել է Կոտայքի մարզում
1424 դիտում
11:23 06-02-2014
Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն
Այս բաժնից
433 դիտում
18:01 02-05-2024
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
523 դիտում
17:38 02-05-2024
Որևէ մեկը հող չի հանձնում, մենք սահման ենք գծում, դուք առաջարկո՞ւմ եք գնալ կռվի․ Սանոսյան
433 դիտում
17:26 02-05-2024
Նախորդ տարի ՄԻՊ-ն արձանագրել է հավաքների ազատության իրավունքի խախտում