21262 դիտում
21:17 17-07-2017
Նոյեմբերյան քաղաքի ՆԻԿԱ ակումբը բնության գրկում ամփոփեց հերթական խաղաշրջանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հուլիսի 15-ին, Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի գողտրիկ անտառների աղբյուրներից մեկում տեղի ունեցավ Նոյեմբերյանի ինտելեկտուալ կրթության ակումբի (ՆԻԿԱ) ամառային խաղաշրջանի փակումը: Ակումբը կազմավորվել է դեռևս 1998 թվականին, «Ին՞չ, Որտե՞ղ, Ե՞րբ» խաղի ջատագովների կողմից:
[color=#EF2929]
SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ՆԻԿԱ ակումբի հիմնադիր և անփոփոխ խաղավար Արմեն Ամիրաղյանը բարձր գնահատելով ակումբի գործունեությունը տարածաշրջանի ինտելեկտուալ կրթության գործում, ասաց, որ իրենք այս 19-ամյա գործունեության ընթացքում բացի մեծահասակների առաջնությունից անցկացնում են նաև դպրոցականների միջև ինտելեկտուալ խաղեր և յուրաքանչյուր տարվա ապրիլի 12-ին ավանդույթի համաձայն կազմակերպվում են «Ին՞չ, Որտե՞ղ, Ե՞րբ» խաղի դպրոցականների տարածաշրջանային աշակերտական փառատոն:
Ուրախությամբ նաև նշեց, որ իրենց առջև դրված կարևոր հիմնահարցերից մեկը կարելի համարել լուծված, իսկ դա երիտասարդ անդամների ներգրավումն է ՆԻԿԱ ակումբ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, եզրափակիչ խաղին մասնակցեցին ակումբի անունը կրող «Նիկա» թիմը, որն էլ տոնեց իր հերթական հաղթանակներից ևս մեկը:
Խաղի պատվավոր հյուրերն էին Արմենիա հեռուստաընկերության «Ին՞չ, Որտե՞ղ, Ե՞րբ» հեռուստախաղի վարող Կարեն Քոչարյանը և Նոյեմբերյանի համայնքապետ Կարեն Աբազյանը:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 232+
232+
Նմանատիպ նյութեր
8444 դիտում
23:43 21-09-2015
Հերթական անհաջող սելֆի` բնության գրկում. տեսանյութ
2261 դիտում
16:06 09-06-2014
Բնության գրկում տեսանկարած կայծակներ. տեսանյութ
2459 դիտում
15:15 10-06-2014
Համբույրներ` վայրի բնության գրկում. ֆոտոշարք