4958 դիտում
22:02 17-07-2017
ՀԲԸՄ ճամբարում անցկացվեց «Անդրանիկ» սկաուտական բանակում ծրագրի 10-ամյակին նվիրված խարույկահանդես
Երեկ՝ հուլիսի 16-ին Լոռու մարզի Լերմոնտովո հովտում գտնվող ՀԲԸՄ ճամբարում անցկացվեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության Հայաստան «Անդրանիկ» սկաուտական բանակում ծրագրի 10-ամյակին նվիրված խարույկահանդես, դրոշների բարձրացման արարողություն, որին ներկա էին ՀԲԸՄ Հայաստանի փոխտնօրեն Հովիկ Եորդեկյանը, ՋԱՀ-ի գործադիր տնօրենի տեղակալ Սամվել Մկոյանը, «Անդրանիկ» սկաուտական բանակումի նախկին ղեկավար Գևորգ Սանթուրյանը, ճամբարի ներկայիս ղեկավար Ռայմոնդ Հարթունին և այլք:
«Ջավախքին աջակցություն» հիմնադրամի և ՀԲԸՄ-ի համագործակցության շնորհիվ, այս տարի ծրագրին մասնակցում են նաև պատանիներ Ջավախքի տարբեր շրջաններից՝ Ախալքալաքից, Ախալցխայից, Նինոծմինդայից, Ծալկայից, Ասպինձայից: ՋԱՀ-ի գործադիր տնօրենի տեղակալի հետ զրույցում ջավախքցի պատանիները մեծ ոգևորությամբ պատմեցին իրենց տպավորությունների մասին և նույնիսկ ցանկություն հայտնեցին մասնակցել ծրագրին նաև հաջորդ տարիների ընթացքում:
ՀԲԸՄ-ի կողմից կազմակերպվող այս ծրագիրը հնարավորություն է տալիս աշխարհի տարբեր երկրներից ժամանած հայ պատանիներին մասնակցել տարբեր միջոցառումների, արշավների, ցուցահանդեսների, այցելել Հայաստանի տեսարժան վայրեր և պատմական հուշարձաններ:
ՋԱՀ-ը կարևորում է ջավախքցի պատանիների ֆիզիկական և հոգևոր դաստիարակությունը, հայրենիքի հետ կապի ամրապնդումը, ինչպես նաև ճամբարային միջավայրում պատանիների մոտ հայրենասիրության, կարգապահության և ինքնուրույնության զարգացման անհրաժեշտությունը:
Նմանատիպ նյութեր
958 դիտում
21:21 24-07-2024
Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունել է «Անդրանիկ» սկաուտական բանակում ծրագրի մասնակիցներին
3323 դիտում
23:57 07-12-2020
Հերոսացան՝ հավատարիմ սկաուտական երդմանը. Արցախում զոհվել են սկաուտական ընտանիքի մեկ տասնյակ եղբայրներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
9371 դիտում
22:45 21-04-2016
Ինչո՞ւ էին ՀԲԸՄ Երևանի սկաուտական խմբի անդամներն ու անցորդները հավաքվել Կարապի լճի տարածքում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
952 դիտում
10:49 15-01-2025
ՀՀ քաղաքացին շատ է աշխատելու, շատ չի վաստակելու, սակայն ստիպված շատ ծախսելու է. պատգամավոր
817 դիտում
10:25 15-01-2025
Անահիտ Մանասյանը «Սևան» ՔԿՀ-ում հանդիպումներ է ունեցել ազատազրկված անձանց հետ