Ինչո՞ւ էին ՀԲԸՄ Երևանի սկաուտական խմբի անդամներն ու անցորդները հավաքվել Կարապի լճի տարածքում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ ապրիլի 21-ին, երեկոյան Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության Երևանի սկաուտական խումբը կազմակերպել էր Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակին նվիրված մոմավառություն Կարապի լճի տարածքում:
Անցորդները նույնպես միացան ցեղասպանության նահատակների հիշատակին նվիրված մոմավառությանը, մոմեր վառեցին և խոնարհվեցին անմեղ զոհերի հիշատակին:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի