211652_close_icon

Բակո Սահակյանը և Վիգեն Սարգսյանը քննարկել են բանակաշինությանն առնչվող հարցեր

views-count7370 դիտում article-date 11:04 17-07-2017
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 17-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին: Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի մամուլի վարչությունից։ Հանդիպմանը, որին մասնակցում էր ԼՂՀ պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը, քննարկվել են բանակաշինությանը եւ այդ ոլորտում հայկական երկու հանրապետությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

Նմանատիպ նյութեր