211652_close_icon
views-count7544 դիտում article-date 12:51 16-07-2017

Հս. Կորեան հայտարարել է միջուկային ծրագրի հարցով ԱՄՆ-ի հետ բանակցելու ցանկություն չունենալու մասին

Հյուսիսային Կորեան հայտարարել է, որ չի ցանկանում ԱՄՆ հետ քննարկել իր միջուկային ու հրթիռային ծրագիրը: Այս մասին հայտնում է [url=https://ria.ru/world/20170716/1498572431.html]ria.ru[/url]-ն, հղումանելով Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալության տարածած հայտարարությանը: «Միացյալ Նահանգները պետք է գիտակցի այն փաստը, որ քանի դեռ Վաշինգտոնը վերջ չի տվել Հյուսիսային Կորեայի դեմ ուղղված թշնամական քաղաքականությանը, մեր միջուկային և հրթիռային ծրագիրը երբեք չի դառնա բանակցությունների առարկա, ու Հյուսիսային Կորեայի ապամիջուկայնացման վերաբերյալ բանակցությունները երբեք տեղի չեն ունենա»,-ասվում է հայտարարությունում:

Նմանատիպ նյութեր