9365 դիտում
10:31 15-07-2017
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ներկա է գտնվել Ֆրանսիայի Ազգային տոնին նվիրված միջոցառմանը
Հուլիսի 14-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը ներկա է գտնվել Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնին նվիրված միջոցառմանը: Տոնական ընդունելությանը մասնակցել են նաև ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ:
Շնորհավորելով Ֆրանսիայի Ազգային տոնի կապակցությամբ՝ ՀՀ Ազգային ժողովի նախագահը մասնավորապես նշել է. «Հայ և ֆրանսիացի ժողովուրդների համար սկզբունքներն ու արժեքներն ընդհանուր են և արժեհամակարգի հենց այդ ընդհանրությունն է ընկած հայ - ֆրանսիական դարավոր բարեկամության հիմքում: Դրանով է նաև պայմանավորված Հայաստանի անկախության վերահաստատումից հետո մեր երկրների միջև ծավալված 25-ամյա համագործակցության ամրությունը, որը հնարավորություն է տալիս մեր հարաբերությունները բնորոշել իբրև առանձնաշնորհյալ»:
Խորհրդարանի նախագահը բարձր է գնահատել Ֆրանսիայի իշխանութունների սկզբունքային դիրքորոշումները Հայաստանին և հայ ժողովրդին առնչվող հարցերում: ՀՀ ԱԺ նախագահի խոսքով՝ Ֆրանսիան իր ակտիվ ներգրավվածությամբ, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, արժեքավոր ներդրում ունի Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում:
Ազգային ժողովի նախագահը հավաստիացրել է, որ երկու ժողովուրդների բարեկամության դարավոր ավանդույթների վրա կառուցված հայ-ֆրանսիական հարաբերությունները համատեղ ջանքերով կշարունակեն այսուհետ նույնպես ամրապնդվել, խորանալ ու ընդլայնվել:
Նմանատիպ նյութեր
9307 դիտում
22:16 21-10-2018
Արա Բաբլոյանը ներկա է գտնվել Երեւանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված տոնական գալա համերգին
2074 դիտում
21:40 03-12-2019
Նախագահ Սարգսյանը ներկա է գտնվել ԱՄԷ Ազգային տոնին նվիրված պաշտոնական արարողությանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
1030 դիտում
20:37 11-01-2025
Ռուսաստանը չի արձագանքել Ասադի խնդրանքներին․ Ասադի նախկին խոսնակը բացառիկ մանրամասներ է հայտնել
961 դիտում
19:23 11-01-2025
Կուրսկում հյուսիսկորեացի երկու զինվորական է գերեվարվել
805 դիտում
18:44 11-01-2025
Շոլցը պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու