Արա Բաբլոյանը ներկա է գտնվել Երեւանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված տոնական գալա համերգին
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն այսօր երեկոյան տիկնոջ հետ մայրաքաղաքի Հանրապետության հրապարակում ներկա է գտնվել Երեւանի հիմնադրման 2800-րդ տարեդարձի առթիվ կազմակերպված տոնական գալա համերգին։
Միջոցառմանը ներկա են եղել նաեւ ՀՀ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը, ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը, ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը, բարձրաստիճան պաշտոնյաներ, հյուրեր։