211652_close_icon
views-count9506 դիտում article-date 19:48 14-07-2017

Երկրի մեր հիմնական ռեսուրսն արժանապատիվ, կարող մարդն է. Դավիթ Հարությունյան

«Մեր երկիրը բնական ռեսուրսներով հարուստ չէ, չունի դեպի ծով ելք և երկրի մեր հիմնական ռեսուրսն արժանապատիվ, կարող մարդն է: Վստահ եմ, որ մեր աշխատանքը հասարակության հետ պետք է տա իր արդյունքը»,- այսօր Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի պաշտոնական բացմանը հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն: Իր ելույթում Դավիթ Հարությունյանը շեշտեց, որ ինքը վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարությամբ է մասնակցում միջոցառմանը։ «Մենք պատրաստ ենք ամբողջովին խորապես և անկեղծ համագործակցելու, ես սա հայտնում եմ վարչապետի խոսքը ամբողջ կառավարության անունից»,- ասաց նա: Նա նշեց, որ քաղաքացիական հասարակության ներսում անհարթությունները քիչ չեն և ամենակարևորը համարեց իրար հետ աշխատել սովորելը, ինչին կոչված է այս ծրագիրը: «Մենք աշխարհը տեսնում ենք սև ու սպիտակ: Եվ հուսով ենք, որ այս ծրագիրը կօգնի տեսնել այլ գույներ»,- ասաց նա: Դավիթ Հարությունյանը ողջունելի համարեց, որ մարզերի ՀԿ-ները ևս ներառվելու են այս ծրագրում, ինչի արդյունքում մարզերում ևս կբարձրանա քաղաքացիական ակտիվությանը:

Նմանատիպ նյութեր