211652_close_icon
views-count3712 դիտում article-date 18:10 14-07-2017

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հուլիսի 13-ից 14-ը)

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 13-ից 14-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 11 դեպքերը բացահայտվել են: Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 2 դեպք: Բացահայտվել է գողության 15, խարդախության 8, յուրացման և հարկերից խուսափելու 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության և յուրացման 1-ական դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 14-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր