Հայաստանը վավերացրեց Լուսնի վրա պետությունների գործունեության կարգավորման մասին համաձայնագիրը
Կառավարության նիստին այսօր չզեկուցվող հարցերի շարքում էր «Լուսնի և այլ երկնային մարմինների վրա պետությունների գործունեության կարգավորման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» հարցը:
Առաջարկվող իրավական ակտով նախատեսվում է վավերացնել «Տիեզերական տարածության, այդ թվում` Լուսնի և այլ երկնային մարմինների հետազոտման և օգտագործման ոլորտում պետությունների գործունեությունը կարգավորող սկզբունքների մասին» պայմանագիրը:
Օրենքի ընդունման արդյունքում կապահովվեն «Տիեզերական տարածության, այդ թվում` Լուսնի և այլ երկնային մարմինների հետազոտման և օգտագործման ոլորտում պետությունների գործունեությունը կարգավորող սկզբունքների մասին» պայմանագրի ուժի մեջ մտնելու համար նախատեսված ընթացակարգերը: