Պետդուման վավերացրեց ՌԴ-ի կազմում Ղրիմն ընդգրկելու մասին համաձայնագիրը
Ռուսաստանի Դաշնության Պետդումայի այսօրվա նիստում վավերացվեց Ղրիմի՝ Ռուսաստանի կազմ մտնելու մասին համաձայնագիրը: Համաձայնագրի վավերացմանը կողմ է քվեարկել 155 սենատոր: Դեմ և ձեռնպահ չի եղել:
Հիշեցնենք, որ մարտի 16-ին Ղրիմում ինքնավարություն ձեռք բերելու վերաբերյալ անցկացված հանրաքվեի արդյունքում Ղրիմի բնակչության 96%-ը Ռուսաստանի կազմ մտնելուն կողմ քվեարկեց:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Ղրիմի ղեկավար Վլադիմիր Կոնստանտինովը, Ղրիմի վարչապետ Սերգեյ Ակսենևը, ինչպես նաև Սևաստոպոլի քաղաքապետ Ալեքսեյ Չալին մարտի 18-ին ստորագրել էին պայմանագիր, համաձայն որի Ղրիմի Հանրապետությունը ընդգրկվում է Ռուսաստանի Դաշնության կազմում: