211652_close_icon
views-count12779 դիտում article-date 18:45 13-07-2017

Լոռու, Գեղարքունիքի և Տավուշի մարզերում կիրականացվեն ներքին ոռոգման ցանցի հիմնանորոգման աշխատանքներ

Կառավարության նիստում այսօր որոշում է ընդունվել ՀՀ մարզերի առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների ուղղությամբ իրականացվելիք աշխատանքների համար կառավարության պահուստային ֆոնդից գումար հատկացնելի ՀՀ էներգետիկայի ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին: Անհրաժեշտություն է առաջացել իրականցնել Լոռու, Գեղարքունիքի և Տավուշի մարզերում նախագծանախահաշվային և ներքին ոռոգման ցանցի հիմնանորոգման աշխատանքներ: Ոռոգման համակարգերի անխափան շահագործումը կբերի ոռոգվող հողատարածքների ավելացմանը, ջրի պահանջարկի ապահովմանը: Կառավարությունը նաև հաստատել է «Դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրում» ընդգրկված դպրոցների ցանկը, որոնք ենթակա են առաջնահերթ կարգով ուժեղացման և/կամ նորի կառուցման: Վերջիններս համարվում են սեյսմիկ անվտանգության տեսակետից բարելավման անհրաժեշտություն ունեցող առաջնահերթ դպրոցներ:

Նմանատիպ նյութեր