10790 դիտում
13:22 12-07-2017
ՊԲ-ն պատրաստ է իրավիճակից ելնելով հարձակողական գործողություններ ձեռնարկել. Լևոն Մնացականյան
ՊԲ-ն պատրաստ է իրավիճակից ելնելով հարձակողական գործողություններ ձեռնարկել: Այս մասին, այսօր՝ հուլիսի 12-ին աշխատանքային այցով Արցախում գտնվող ՀՀ ազգային ժողովի մի խումբ պատգամավորների հետ հանդիպման ժամանակ նշել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը:
Արցախի ՊՆ-ից հայտնում են, որ հանդիպման մեկնարկին ողջունելով բարձրաստիճան հյուրերին, բանակի հրամանատարը վերջիններիս խնդրանքով անդրադարձել է նախորդ տարվա ապրիլյան ռազմագործողություններին՝ դրանք որակելով Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի ձեռնարկած զանգվածային հարձակում՝ հաշվի առնելով հակառակորդի կողմից գործողության մեջ դրված հատուկ նշանակության ուժերը, մեծ քանակությամբ զրահատանկային ստորաբաժանումները, համազարկային, հրթիռային եւ հրետանային միջոցները, արդի տեխնոլոգիաներ պարունակող զինատեսակներն ու ընտրված հարվածային ուղղությունները:
Այնուհետև Լևոն Մնացականյանը ներկայացրել է հետապրիլյան աշխատանքները՝ նշելով, որ կատարվել են համակողմանի վերլուծություններ, ներկայացրել տեղ գտած բացթողումների ու թերացումների վերացման ուղղությամբ կատարված և կատարվելիք գործընթացների համալիրը:
Ներկայումս առաջնագծում տիրող իրադրությունը որակելով որպես կայուն վերահսկվող՝ Արցախի ռազմական գերատեսչության ղեկավարը վստահեցրել է, որ պաշտպանության բանակն ի վիճակի է համարժեք պատասխանելու հակառակորդի սադրանքներին և պատրաստ է իրավիճակից ելնելով ձեռնարկել նաեւ հարձակողական գործողություններ:
Վերջում բանակի հրամանատարը պատասխանել է Հայաստանի Հանրապետության օրենսդիր մարմնի ներկայացուցիչների հարցերին, որոնք վերաբերում էին առաջնագծում ինժեներական կահավորման, մարտական հերթապահությունն էլ ավելի անվտանգ դարձնելու ուղղությամբ կատարված աշխատանքներին, բանակում կիրառվող նորարարություններին, տեսադիտարկման համակարգերի հնարավրություններին ու արդյունավետությանը:
Նմանատիպ նյութեր
1712 դիտում
11:12 17-04-2015
Ռուսաստանը Իրանին C-300 ԶՀՀ-ներ է տալիս ֆինանսական ծանր իրավիճակից ելնելով. Պետդեպ
3946 դիտում
16:39 26-04-2016
ԼՂՀ առողջապահության նախարարն արտակարգ իրավիճակից ելնելով ցուցումներ է տվել
5797 դիտում
17:59 27-09-2020
Ելնելով իրավիճակից, «Կենտրոն» հեռուստաընկերությունը չեղարկել է Լա Լիգայի հանդիպման ուղիղ հեռարձակումը
Այս բաժնից
469 դիտում
09:43 28-12-2024
Երևան-Սևան ավտոճանապարհին մառախուղ է, Ապարան-Նիգավան ավտոճանապարհին՝ բուք
517 դիտում
09:25 28-12-2024
Ընդունում եմ պայմանը՝ խաղի ինտրիգը սրելու համար․ Փաշինյանը հատված է ներկայացրել «Բանտային օրագրից»
637 դիտում
00:09 28-12-2024
Արցախի ՄԻՊ-ը տվյալներ է հավաքագրում օկուպացված բնակավայրերում Ադրբեջանի քանդած կամ յուրացրած տների մասին