ԼՂՀ առողջապահության նախարարն արտակարգ իրավիճակից ելնելով ցուցումներ է տվել
ԼՂՀ առողջապահության նախարար Կարինե Աթայանն այցելել է Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի շրջանային բուժմիավորումներ:
Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ ԱՆ մամլո ծառայությունը, նախարարը ծանոթացել է բուժհիմնարկների առկա պայմաններին, այցելել ստացիոնար բուժում ստացող հիվանդներին, անձամբ խոսել նրանց հետ:
Մարտունու և Մարտակերտի շրջանային բուժմիավորումներում նախարարը բարձր է գնահատել և շնորհակալություն հայտնել քառօրյա պատերազմի ընթացքում բուժանձնակազմի կողմից օպերատիվ բուժօգնություն ցուցաբերելու համար:
Միաժամանակ հաշվի առնելով արտակարգ իրավիճակը նախարարը գործադիր տնօրեններին տվել է համապատասխան ցուցումներ` հետագա աշխատանքները կազմակերպելու ուղղությամբ: