2720 դիտում
18:15 11-07-2017
ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարները հանդիպել են, քննարկել ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացը
Հուլիսի 11-ին Մաուրեբախում` ԵԱՀԿ արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակներում, կայացել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի և Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից։
Նախարարներն անդրադարձել են երկկողմ դաշնակցային փոխգործակցության մի շարք հարցերի` հատուկ ուշադրություն դարձնելով Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականցմանը։
Զրուցակիցները մտքեր են փոխանակելն միջազգային և տարածաշրջանային հրատապ խնդիրների շուրջ։
Հանդիպման օրակարգում էր ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացը։ Այս համատեքստում երկուստեք շեշտվել է Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման անհրաժեշտությունը։
Նմանատիպ նյութեր
1788 դիտում
21:09 10-10-2019
Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարները քննարկել են ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացը
Այս բաժնից
2797 դիտում
17:11 03-11-2024
Վանում մոտ մեկ տոննա կշռող ուրարտական բազալտե արձան է հայտնաբերվել
10519 դիտում
17:45 30-10-2024
Անդո՛, նստելու ես «խիյարը թարս բուսնեց»․ Շահինյանը հոկտեմբերի 27-ից փակագծեր բացեց. Hayeli.am