211652_close_icon
views-count5878 դիտում article-date 10:20 11-07-2017

Դատավորները դիմումներ են ներկայացնում, որ իրենց այլևս դատական գործեր չտրամադրվեն. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում գործունեություն ծավալող դատավորները շարունակում են դիմումներ ներկայացնել ՀՀ վճռա­բեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանին, որ իրենց այլևս դա­տական գործեր չտրամադրվեն: Երեկ «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Կոտայքի մարզի ընդհանուր իրավա­սության դատարանի դատավոր Նելլի Գալստյանը դիմում է ներկայացրել դատավորների խորհուրդ, որ իր անուն-ազգանունը հանեն դատական գործերը բաշխելու ցանկից: ՀՀ դա­տարանների նախագահների խորհրդի նախագահ Արման Մկրտումյանն էլ բավարարել է դատավորի դիմումը: Նշենք, որ դատավորներն այդ քայլին գնում են, քանի որ դատական գործե­րը «թափվել են գլխներին». այնքան շատ են, որ չեն հասցնում քննել»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր